Ժամանում*
Invalid Input

Մեկնում*
Invalid Input

Մարդկանց քանակը*
Invalid Input

*
Invalid Input

Հեռախոսահամար*
Invalid Input

Մեր մասին

՞Անի Աճեմյան ռեսորթ՞ հանգստյան տունն ունի 38 հարմարավետ 2-ից 4 տեղանոց համարներ և 3-ից 6 տեղանոց առանձնատներ (քոթեջ): Բոլոր համարները համալրված են հանգստին ծառայող բոլոր հարմարություններով: Հանգստյան տան բոլոր համարներից բացվում է չնաշխարհիկ տեսարան, որոնք իրենց հերթին օգնում են ուժերի արագ վերականգնմանը և օրգանիզմի կազդուրմանը: “Անի Աճեմյան ռեզորթ” հանգստյան տունը գտնվում է Երևանից 69 կմ և Հրազդանից 24 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք՝ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի (բալնեոկլիմայական առողջավայր) հարևանությամբ, ծովի մակարդակից 1995 մ բարձրության վրա։ Հանգստյան տունը շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Կլիման մեղմ է, ամառը՝ բավականին զով (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16°-18°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7°C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։ Բուժիչ հիմնական միջոցն է լեռնային կլիման , որն առողջարար է և հանգստի համար օգտակար:

ԱՎԵԼԻՆ